Թալալյան եղբայրների անվան փառատոնը՝ Երևանում (տեսանյութ)
Պերգոլեզիից, Վիվալդիից մինչև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Թալալյան եղբայրների անվան փառատոնային հինգ համերգի ընթացքում: Չնայած փառատոնը հանրապետական է, սակայն այս անգամ էլ կմասնակցեն հայտնի կատարողներ արտերկրից: Ամերիկայում բնակվող դաշնակահար Դմիտրի Նովգորոդսկին, ով առաջին անգամ է մեր երկրում, իր հիացմունքը հայտնեց Հայաստանի և հայ պատանի երաժիշտների մասին, որոնց հետ արդեն շփվել էր վարպետության դասընթացի ժամանակ: Գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը կարևորում է շնորհալի երիտասարդ կատարողների համար ինքնադրսևորման հնարավորություն ստեղծելը: Փառատոնը, ինչպես միշտ, կարևորում է տարվա հոբելյարներին և համերգները նվիրված կլինեն Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գերոնտի Թալալյանի և Միխայիլ Կոկժաևի հոբելյաններին: Այն իրականացվում է «Արս լունգա» Հասարակական Կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ: