A
A
Հրահանգ՝ վերևից. Բագրատաշենում 17 օր կանգնած մեքենաները մտան Հայաստան
«Ռուս-Արմ օյլ» ՍՊԸ-ի մոտ 46 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաներն այս պահին Բագրատաշենի անցակետից գալիս են Հայաստան: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ընկերության ներկայացուցիչ Անաստաս Սեդրակյանը: Հիշեցնենք, որ «Ա1+»-ն անդրադարձել էր այս խնդրին: Մայիսի 1-ից մեքենաները կանգնած էին «Բագրատաշեն»-ի անցակետում եւ ցանկանում էին հետ ուղարկել: Ընկերության ներկայացուցիչը չգիտեր ինչն է պատճառը, հատկապես այն դեպքում, երբ ապրանքը ներմուծվել էր Կրասնոդարից: Հրապարակումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՊԵԿ-ին՝ օրենքի շրջանակներում հարցին լուծում տալ: Փաստորեն խնդրին լուծում տրվեց հատուկ հանձնարարականից հետո միայն: