Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ականը Սերժ Սարգսյանի դեմ. «Որ քիչ-քիչ կորցնենք, տակը բան չի մնա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
54913

Վահրամ Բաղդասարյանն անհրաժեշտություն չի տեսնում հակառակորդից հետ գրավելու Սերժ Սարգսյանի նշած 800 հեկտար անվտանգության գոտին. «Մեզ համար հուրաքանչյուր զոհի գինը շատ թանկ արժե եւ ես չեմ կարծում, որ արժե դրա համար նոր զոհեր տանք»,- ասում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Այդ տարածքի կորուստն առանձնապես չի մտահոգել հանրապետական պատգամավորին: Թեպետ տեղյակ է, որ նրա համար զինվորներ են զոհվել. «800 հեկտարն այն տարածքը չէ, որի մասին մենք 800 հազար հեկտարի հետ համեմատենք եւ խոսենք այդ մասին, իսկ դա ռազմավարական որեւէ նշանակություն չունեցող տարածք է»: ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանն ավելի կտրուկ է խոսում՝ մենք հենց սկզբից ձախողվեցինք, չկանխատեսեցինք հարձակումը եւ կորցրեցինք 800 հեկտար. «Բա էդքան կուտակումներ կար, մենք ինչի՞ տանկի դեմը տանկ չկանգնեցրեցինք»: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պատրաստ չէին ադրբեջանական ագրեսիային, սակայն պատգամավորի կարծիքով նույնպես չարժե առանձնապես տառապել 800 հեկտարի կորստից. «Հնարավոր է, որ մենք կորցնենք էլ, հնարավոր է, որ ձեռք էլ բերենք։ Բայց այդ տարածքը էլի պետք է մտածենք, որ մենք հետ վերցնենք»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը: Պատգամավորն, իհարկե, տեղյակ է Սերժ Սարգսյանի այն դիրքորոշմանը, որ չարժե նոր զոհերի գնով փորձել վերադարձնել քառօրյա պատերազմում կորցրած տարածքները: Մարդը փոքրիկ անհամաձայնություն ունի գործող նախագահի հետ. «Որ քիչ-քիչ կորցնենք, տակը բան չի մնա»: Պատգամավորը համոզված է, որ կորցրած ամեն թիզի համար էլ պետք է պայքարել, 20 տարուց ավել հակառակորդի ձեռքում գտնվող Դաշտային Ղարաբաղն էլ չպետք է մոռանանք: