Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ եւ ԼՂՀ բնակչության պաշտպանունակությունն ապահովելու առաջարկներ

Հասարակություն
4bb3a3b0ca39ed0590f2d341915b075f

Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի՝ ավելի քան 218 ՔՀԿ-ներ միավորող կառույցի անդամներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների թեժացման կապակցությամբ եւ ս.թ. ապրիլի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացրել ՀՀ եւ ԼՂՀ բնակչության պաշտպանունակությունն ապահովելու ուղղությամբ իրենց առաջարկությունները.  

  • «Բոլոր չափահաս քաղաքացիների համար կազմակերպել հրաձգության եւ ռազմական պատրաստականության դասընթացներ ՀՀ եւ ԼՂՀ քաղաքներում ու գյուղերում,
  • բոլոր չափահաս քաղաքացիների հետ անցկացնել առաջին բուժօգնության խորացված դասընթացներ,
  • ներկայացնել լայնամասշտաբ պատերազմի դեպքում յուրաքանչյուր քաղաքացու ադեկվատ վարքի կանոնները (պաշտպանական համապատասխան օղակների մեջ ներգրավում, կոնկրետ իրավիճակներում` նկուղներում ապաստանելու ծրագրի մշակում եւ այլն),
  • բնակիչներին իրազեկել ռմբապաստարանների, պաշտպանական այլ կառույցների տեղակայության մասին (եթե անխնա սեփականաշնորհումներից հետո այդպիսիք դեռ կան), եթե չունենք նման անհրաժեշտ կառույցներ, սկսել դրանց կառուցումը/հարմարեցումը,
  • վերականգնել եւ ընդլայնել ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գործող մանկապարտեզների ցանցը, որպեսզի ընդհանուր զորահավաքի դեպքում, երբ կանայք պարտավոր լինեն համալրել ազատված աշխատատեղերը, գործեն նրանց անչափահաս երեխաներին աշխատանքային ժամերին խնամելու ենթակառույցներ,
  • պետություն-հասարակություն կապը վերականգնելու համար կազմակերպել ոլորտային ռազմավարությունների լուրջ քննարկումներ,
  • վերակազմակերպել ՏՏ, գիտական, գյուտարարական, ճյուղային-մասնագիտական հետազոտական խմբերի ֆինանսավորումը եւ աշխատանքը համապատասխան ուղղվածությամբ,
  • ստեղծել հաշվետու թափանցիկ եղանակով գործող հիմնադրամ, որը նվիրատվությունների մեխանիզմով կապահովի քաղաքացիների թալանից ու հարստահարումից գոյացած օլիգարխիկ եւ չինովնիկական կապիտալների վերադարձը,
  • անցնել տնտեսվարման խնայողական ռեժիմի`առկա պետական ռեսուրսների ռացիոնալ եւ նպատակային օգտագործման տրամաբանությամբ` «Ամեն ինչ ազգային ինքնապաշտպանության համար» կարգախոսով»։
Երևանի ավագանու «Բարև Երևան»  խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ևս խմբակցության անունից նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հայտնելով, որ ինքը և «Բարև Երևանի» մյուս անդամները  միանում են «Ամեն ինչ ազգային ինքնապաշտպանության համար» կարգախոսին և խնդրում պարզաբանել, թե  քաղաքապետն ինչ  քայլեր է  ձեռնարկում սույն առաջարկներին ընթացք տալու ուղղությամբ: «Կարծում ենք, որ վերոնշյալ առաջարկները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լինելու ստեղծել մի  աշխատանքային խումբ, որը կբխի քաղաքապետարանի  աշխատակազմի ստորաբաժանումների կարողություններից ու լիազորություններից և դրանց հիման վրա   հստակ հանձնարարականներ կձևակերպի  Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր կարգի մասնագետներին: Պատրաստ ենք  համագործակցել  այս  առաջարկությունները կյանքի կոչելու  համար ստեղծված  աշխատանքային խմբի հետ»,-ասվում է նամակում: «Բարև Երևան»