Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բնակիչների կողմից զավթած տարածքում նոր պուրակ է կառուցվել». քաղաքապետարան

Պաշտոնական
Purak

Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան 30 շենքի` նախկինում բնակիչների կողմից զավթած տարածքում նոր պուրակ է կառուցվել:  Պուրակում տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ, կառուցվել են ձևավոր սալիկներով ճեմուղիներ, իսկ տարածքն առանձնացվել է ցանկապատով: Առաջիկայում կավելանա նաև սիզամարգերի թիվը: Կանաչապատ ու բարեկարգ պուրակն արդեն դարձել է ավանցիների սիրելի վայրերից մեկը: