Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը չի բացառում, որ հեծանիվով կգնա աշխատանքի (տեսանյութ)

Հասարակություն
artem

Այն բոլոր հանձնարարականների հիման վրա, որոնք տրվել են վարչապետի կողմից, մանրամասն քննարկվելուց հետո կընդունվեն արդյունավետ և օպտիմալ որոշումներ: Այսօր կառավարության նիստից հետո  հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հարցին, թե  արդյոք կրճատումները սոցիալական լարվածության չե՞ն հանգեցնի, նախարարը նշեց. «Հաշվի առնելով հարցի բոլոր կողմերը, որոշումներն այնպիսին կլինեն, որ լարվածություն չառաջանա: Մենք բոլորս այն կարծիքին ենք, որ արտադրողականությունը պետք է բարձրացվի, և դա նշանակում է, որ կոմպլեքս լուծման դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն»: Արտեմ Ասատրյանը նշեց նաեւ, որ այս պահին չկա հստակ թիվ, թե քանի աշխատակից կկրճատվի: Դա, ըստ նախարարի կլինի մի քանի ամսվա ընթացքում: Նախարարը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցում կկրճատվի 41 ավտոմեքենա. «Դրանք համակարգի տարբեր ստորաբաժանումներին սպասարկող, այդ թվում՝ ՊՈԱԿ-ներին սպասարկող մեքենաներ են»: Հնարավո՞ր է արդյոք, որ նախարարը մի օր հեծանիվով գնա աշխատանքի. հարցին Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ խնդիրները այդպես էլ լուծվելու են»: