Աշակերտները նորոգել են դպրոցի դահլիճը
Գեղարքունիքի մարզի Փամբակ–Դարանակի միջնակարգ դպրոցում կայացել է աշակերտների կողմից իրականացրած համայնքային ծրագրի շրջանակներում վերանորոգված դահլիճի բացման արարողությունը: Աշակերտական հասարակական կազմկերպությունը՝ «ԱՀԿ»-ն, ստեղծվել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում՝ որպես առաջնահերթ լուծում պահանջող համայնքային հիմնախնդիր ընտրելով դպրոցի միջոցառումների դահլիճի վերանորոգումը: Հիմնախնդրի լուծման նպատակով, «Հայաստանի պատանեկան նվաճումները» դեռևս մարտ ամսին Փամբակ–Դարանակի պատանի հասարակական գործիչներին տրամադրել է 150 հազար դրամի չափով դրամաշնորհ: Դրամաշնորհային մրցանակն աշակերտներին հանձնվել էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից: Հենց այդ գումարով էլ ԱՀԿ անդամաները ձեռնարկեցին վերանորոգման աշխատանքները` ներկեցին դահլիճի պատերը, գնեցին վարագույրներ և նորոգեցին հատակը: