Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քամուց վնասները՝ շինարարական նորմերը չպահպանելու արդյունք (տեսանյութ)

Հասարակություն
AIN

«Մայիսի 23-ին Հանրապետությունում ուժգին քամու հասցրած նյութական վնասների չափը դեռ հաշվարկվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես  Խանգելդյանը: Նրա խոսքով՝ այս սեզոնի համար նման քամիները սովորական երեւույթ են: Անսովոր է այն, որ առաջին ահազանգերը եղել են Արարատյան դաշտավայրից, այլ ոչ Սյունիքի մարզից, ինչպես սովորաբար լինում է. «Մայիսի 23-24-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոններում 575 ահազանգ է գրանցվել, որից 472-ը՝ Երեւանում: Առավել վնասներ են կրել մայրաքաղաքի ենթակառուցվածքները եւ շինությունները: 280 շենք-շինության վնասման դեպք է գրանցվել եւ  ծառերի շրջման 137 դեպք»,-ասաց նա՝ հավելելով, որ վնասը եւ կորուստները ավելին են, քան նրանք ստացել են ահազանգի տեսքով: Հարցին, թե ինչն է պատճառը, որ ուժեղ քամուց հիմնականում տուժել են շենքերի տանիքները, արդյոք դա վկայու՞մ է դրանց հին լինելու մասին, պարոն Խանգելդյանը պատասխանեց. «Տարիքով պայմանավորված չէ, այլ էապես կապ ունի շինարարական նորմերի եւ կանոնների պահպանման հետ»: