Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը կարևորել է ատելության բացառումը

Պաշտոնական
arman-tatoyan

Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցում է ԵԽ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողովի՝ եվրոպական երկրների Օմբուդսմենների մասնակցությամբ հատուկ համաժողովին: Այլ հարցերի հետ միասին, համաժողովը նվիրված է նաեւ ռասսայական ատելության կանխարգելման հարցերին, ինչպես նաեւ օրենսդիր մարմինների հետ համագործակցությանը: Համաժողովի ընթացքում կարեւորվել է օմբուդսմենների հաստատությունների դերը ռասայական, էթնիկական պատկանելիության հիմքով ատելության դեմ պայքարում: Այս դերը պետք է իրացվի օրենսդրական ակտերի բարելավմանը, այդ ոլորտում պետության քաղաքականության իրականացմանը նպաստելու միջոցով: Արման Թաթոյանը համաժողովի ընթացքում կարեւորել է ատելության բացառման ուղղությամբ առավել ակտիվ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը, որը պետք է իրականացվի միջազգային բոլոր իրավասու կառույցների համատեղ ջանքերով: Ըստ Ա. Թաթոյանի՝ այդպիսի քայլեր չձեռնարկելը վտանգավոր է ողջ եվրոպայի խորհրդի իրավապաշտպան համակարգի համար եւ անխուսափելիորեն ստանում է այնպիսի դաժան դրսեւորումներ, ինչպիսիք են խոշտանգումները, անդամահատումները եւ այլն: Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է այս հարցում աշխատանքը ինչպես խորհրդարանական հանձնաժողովների, այնպես էլ առանձին պատգամավորների հետ: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաեւ Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշները ատելության բացառման ոլորտում, ինչպես նաեւ անընդհատ փոփոխվող մարտահրավերներին համապատասխան նոր չափանիշներ սահմանելու հարցը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ