Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը՝ Մարտունու անբարեկարգ ճանապարհի մասին

Հասարակություն
road

Մարտունի – Վարդենիս – Սոթք  միջպետական(Մ-11) մայրուղու կմ 6,5-11,1 հատվածի անբարեկարգ վիճակի կապակցությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով Համաշխարհային բանկի միջոցներով 2016թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում Ըստ սահմանված ընթացակարգի՝ 25 օր հետո կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։