Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ ցանկանա Դլե յամանի վրա սպեկուլյացիա անել». Okean Elzy (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-Okean-Elzy

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է ուկրաինական Okean Elzy ռոք խմբի համերգը: Խմբի  երկրպագուներն  ասուլիսից առաջ մեծ ոգևորվածությամբ սպասում էին սիրելի երգիչների ժամանմանը՝ կատարելով նրանց երգացանկի երգերը: «Բարև ձեզ»,-հայերենով լրագրողներին ողջունեց խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը  և հումորով հավելեց, որ հայերեն գիտի միայն այդքանը: «Ցավոք սրտի հայերեն դեռ չեմ սովորել, չնայած որ մեծ հաճույքով կուզենայի: Սլավոնացիների համար  դա բարդ լեզու է»,-ասաց նա: Վակարչուկը կիսվեց նաև Հայաստանից ստացած իր տպավորություններով: «Շատ գեղեցիկ է այստեղ, շատ գեղեցիկ քաղաք ունեք : Առավոտվանից զբոսնում ենք քաղաքում,  այցելել  ենք նաև Էջմիածին: Ուզում ենք այցելել նաև հին հայկական բոլոր եկեղեցիները:Շատ կարևոր է, երբ այցելում ես մի երկիր՝ ծանոթանաս նաև այդ երկրի մշակույթին»: Նրա խոսքերով՝ այնպես է ստացվել, որ կովկասյան տարածաշրջան իրենք քիչ են այցելում,   այդ տարածաշրջանի երկրներում  քիչ են շրջագայում կամ համերգներով հանդես գալիս, սակայն հիմա նախատեսում  են  լինել Կովկասի կամ Անդրկովկասի բոլոր երկրներում: «Քանի որ աշնանը մենք համերգ ենք տալու նաև Թբիլիսիում, պլանավորում ենք, որ գուցե նորից վերադառնանք այստեղ՝ Հայաստան»,-նշեց Սվյատոսլավ Վակարչուկը: «Ա1+»-ի այն հարցին, թե  հայ հասարակությունը սիրո՞ւմ է ռոք երաժշտություն և դժվար չէ արդյոք հանդես գալը հայ հանդիսատեսի առջև,  վերջինս պատասխանեց. «Իհարկե սիրում է, ինչպես օրինակ «System of a down» խումբը, չէ որ նրանք էլ են փաստացի հայ ազգ»: Նա բացասական պատասխան տվեց  այն հարցին, թե հնարավո՞ր է, որ համերգի ժամանակ նրանք կատարեն նաև հայկական Դլե յաման երգը, ինչպես  մի անգամ արդեն արել են: «Այդ երգի համար հոգու հասունություն է պետք: Դա այն երգն չէ, որը պետք է երգել տեղի հանդիսատեսին զարմացնելու համար: Դա շատ լուրջ գործ է և ես չեմ ցանկանա դրա վրա սպեկուլյացիա անել»: Մանրամասները՝ տեսանյութում