Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ մի բարի քեռի քեզ երջանկություն չի տալու. Շարմազանով (տեսանյութ)

Հասարակություն
paxpax

Հունիսի մեկն այն միակ օրն է, երբ ԱԺ-ն բացում է դարպասները բոլորի առջեւ: Պատգամավորներն այս օրը ԱԺ էին եկել ոչ թե սովորական աշխատանքի, այլ մյուսների հետ հավասար իրենց փոքրիկներին զբոսանքի էին բերել՝  մասնակցելու մանուկների իրավունքների պաշտանության օրվան նվիրված միջոցառմանը. «Որպես հայրիկ՝ ես կցանկանամ, որ ընդհանրապես ոչ մի հայ ընտանիք չունենա ոչ մի կենցաղային այն խնդիրները, որոնք այսօր կան», ասում է ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: «երբ մեր ժամանակ ամառային արձակուրդներն էին գալիս, մի զույգ բոթասով, բարցովկայով, շատ երջանիկ գնում էինք մեր ֆուտբոլն էինք խաղում, մեր խաղերն էինք խաղում, հիմա աշխարհը մի փոքր այլ է, պահանջները մի փոքր այլ են, ես կուզենայի, որ այդ անհոգությւոնը վերաբերեր բոլորին՝ այդ մանկական խաղերը, ժպիտը, մանկան պես ապրելակերպը վերադառնար», ասում է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը : «Բոլոր երեխաներին ցանկանում եմ նախ եւ առաջ անհոգ մանկություն, բայց երեխաներն էլ պետք է հասկանան, որ իրենք պետք է մեծանան ու իմ երեխաներին ես այդպես եմ դաստիարակում, որ ոչ մի բարի քեռի, ոչ էլ քո պապան, քո տեղը քեզ երջանկություն չի տալու: էդ քեզ է թվում, որ իմ երեխաները շատ ապահով են, ապահովությունը շատ հարաբերական է: Այսօր պապան պաշտոն ունի, վաղը՝ չունի», մաղթեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ այգում հիմնականում ՀՀԿ պատգամավորներն էին: Նրանց երեխաներն իրենց պատկերացումներն ունեին կյանքի ու տոնի մասին. «Բոլոր երեխաները պետք է ուրախ լինեն ու երջանիկ, քանի որ իրենց տոնն է: Սիրում եմ պաղպաղակ ուտել, խաղալ, համակարգչով յութուբ նայել», ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի աղջիկը՝ Ագապին Հասարակ քաղաքացիների երեխաների մեծ մասը, թեեւ, առաջին անգամ չէին ԱԺ այգում, սակայն   նրանցից յուրաքանչյուրն իր մտորումներն ուներ՝ ինչ է ԱԺ-ն: ԱԺ այգում բոլոր երեխաներին անխտիր մեկ բան էր դուր եկել՝ անվճար պաղպաղակը: