Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համայնքների խոշորացումից ոչինչ չի փոխվում» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli

Կառավարության համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավրեպ է. կարծում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Ըստ նրա՝ մարդիկ դեռ պատրաստ չեն նման փոփոխությունների. «Մենք պետք է հասկանանք՝ բազմաթիվ խնդիրներ կլինեն, սկսած տարածքայինից մինչեւ աշխատատեղերի: Մենք բացե՞լ ենք արդոք այդքան աշխատատեղ, որ հիմա էլ կրճատում ենք: Ես կարծում եմ, որ մենք երբեմն սայլը եզից առաջ ենք գցում»,- նշում է նա՝ միեւնույն ժամանակ ասելով, որ կողմ է խոշորացմանը, բայց ոչ այս պայմաններում ու ոչ հիմա:-Մենք ոչ մի կոպեկ եկամուտ չենք ավելացրել մարդկանց համար, մարդիկ  չեն կարող այդպես իրենց համայնքից տասը-քսան կիլոմետր անցնել, գնալ համայնքապետարան, եթե խնդիր լինի, ո՞նց պետք է արագ հասնեն  իշխանավորները գյուղացուն»: Պարոն Խաչատրյանը նշում է, որ  այսօր փոքր համայնքներում մարդիկ կարողանում են իրենց հարցերը լուծել, խոշորացման դեպքում դա չի լինի. «Հիմա համայնքներում մարդիկ կան, որ հողի վարձ չեն մուծում, ջրի վարձ չեն մուծում, գյուղապետը ինքը լուծում է այդ հարցերը, իսկ եթե խոշոր համայնքապետ նշանակվի, այդպես չի լինի, չմուծեն դատարան են ընկնելու»,- սա նույնպես, ըստ Լյովա Խաչատրյանի, կբերի սոցիալական ճգնաժամի: Պատգամավորը նաեւ նշեց, որ այն համայնքների մարդիկ, որոնք արդեն խոշորացվել են, ասում են, թե ոչինչ չի փոխվել. «Այն ժամանակ գոնե գյուղում հարցերը լուծում էին, գնում էին գյուղապետից փող էին ուզում, բենզինի փող չէին ծախսում, ոտքով էին գնում, հիմա դրանից ավել գումար պետք է ծախսեն, հասնեն համայնքապետարան ու լսեն «չէ» բառը: Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը նույնպես կողմ է  խոշորացմանը, բայց ոչ այս պահին. «Պետք է տնտեսական հիմք լինի, հետո նոր միայն այսպիսի քայլերի դիմեն»,- իսկ դրանից հետո, ըստ պարոն Սաֆարյանի, ճիշտ կլինի շրջանային բաժանումներ անել, ինչպես խորհրդային տարիներին էր: