Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետազոտության արդյունքում ռումբ չի հայտնաբերվել

Պաշտոնական
0ef7a150d5e4444990dfae1cdb6e2700

Հունիսի 3-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի 20 հասցեում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները կինոլոգներով: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների տարածքի համատեղ հետազոտության արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտակայքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով, սակայն հետազոտության արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել: