Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնիկ Մարգարյանի գործով քննչական գործողություններ չեն կատարվում

Քաղաքականություն
0876a0a81f5e2d68ac3dd64e7aad85b2

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի գործով արդեն 20 օր է՝ քննչական գործողություններ չեն կատարվում: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պաշտպան  Հովիկ Արսենյանը: Նրա խոսքերով՝ մինչ այս քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ են կատարվել: 72-ամյա Գառնիկ Մարգարյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Մեղադրանքը հիմնավորված էլ չէ »,- ավելացրեց պաշտպանը: «Հայրենիք եւ պատիվ»  կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը  անազատության մեջ է հունվարի 14-ից: