Նաիրա Կարապետյանի զեկույցն ընդունվել է ԵԽԽՎ հանձնաժողովում
ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովը հորդորում է անդամ պետություններին ճանապարհային ենթակառուցվածքների ծախսերի 10 տոկոսը հատկացնել երթեւեկության անվտանգությանը: Այս մասին ասվում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի պատրաստած զեկույցում, որը միաձայն ընդունվել է հանձնաժողովի կողմից։ Ըստ զեկույցի հեղինակի՝ երթեւեկության անվտանգությունը պետք է դառնա հանրային առողջապահության առաջնահերթություններից մեկը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամեն տարի Եվրոպայի տարածաշրջանում 92 500 մարդ է մահանում ճանապարհային պատահարներից։ Հենց ՃՏՊ-ներն են հանդիսանում նաև 5-29 տարեկան երիտասարդների շրջանում մահացության հիմնական պատճառը։ Զեկույցում առաջարկվում է իրականացնել իրազեկման արշավներ, որոնք կնվազեցնեն ալկոհոլ, թմրանյութեր և դեղորայքի օգտագործումը ղեկին նստելուց առաջ։ Այլ առաջարկությունների թվում են քաղաքաշինական միջոցառումները, որոնք կպաշտպանեն ամենախոցելի հատվածին՝ հետիոտներին և հեծանվորդներին, ըստ այդմ էլ առաջարկվում է սահմանել եւ խստացնել ղեկին բջջային հեռախոսով զրուցելու արգելքը, իրականացնել արագության սահմանափակումներ, ինչպես նաեւ տեխնոլոգիական բարեկարգման աշխտանքներ ճանապարհներին և փոխադրամիջոցներում: