Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«1915թ․կանայք». ֆիլմի պրեմիերա՝ Նյու Ջերսիում

Հասարակություն
4-1

Հունիսի 4-ին Նյու Ջերսիի «Բերգեն» քոլեջի դահլիճում տեղի ունեցավ ամերիկահայ կինոռեժիսոր Պարետ Մարոնյանի «1915թ․կանայք» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ռեժիսորի նկարահանած մի քանի վավերագրական ֆիլմեր, որոնց թեման է Հայոց ցեղասպանությունը, մի շարք կինոփառատոններում արժանացել է բարձր մրցանակների։ «1915թ․կանայք», ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Դանիայում, Ֆրանսիայում, Կանադայում և Ավստրալիայում։ Ֆիլմում հայ կինն է, որ 1915թ․ճողոպրել է ցեղասպանությունից և ապաստարան գտել բազմաթիվ երկրներում, որտեղ ոչ հայ կանանց կողմից ցուցաբերվել է մարդասիրական մեծ օժանդակություն։ Ֆիլմի մեջ կան հարցազրույցներ մի քանի վերապրողների և նրանց զավակների ու թոռների հետ։ Ֆիլմի կենտրոնում փաստորեն ներկայացված է հայ և օտար կանանց ընկերությունը։ 1 «Հայ կինն է, որ ցեղասպանությունից հետո Սփյուռքի հիմքը դրեց։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նաև ԱՄՆ-ի արևելյան շրջանի ՀՕՄ-ի շրջանայի վարչությանը, որի բարերարությամբ իրականացան մեր ծրագրերը»,- ասաց ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Պարետ Մարոնյանը։   Կինոնկարի ցուցադրումից առաջ ելույթ ունեցավ երգչուհի Հուշերը, որի կատարմամբ հնչեցին Կոմիտասի «Հով արեք» և Հ․Բադալյանի «Սարերի հովին մեռնեմ» երգերը ։ 2 Օրվա հանդիսավարն էր ամերիկահայ կինոդերասանուհի Նորա Արմանին, որն իր բացման խոսքում շնորհավորեց կինոնկարի ստեղծագործական կազմին և նորանոր հաջողություններ մաղթեց ։ ՀՕՄ-ի Արևելյան շրջանային վարչության ատենապետուհի Թալին Տաղլյանը նշեց. «Երեք տարի առաջ մենք նախաձեռնեցինք և քաջալերեցինք ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանին՝ կատարելու ֆիլմի նկարահանումները ։ Այդ առումով տարբեր մասնաճյուղեր կազմակերպեցին հետաքրքիր միջոցառումներ, որից գոյացած գումարը տրամադրեցինք ֆիլմի նկարահանումներին ։ Մենք կարողացանք իրականացնել այս երազանքը և այսօր մեր հանդիսականի դատին ներկայացրեցինք կինոնկարի առաջին ցուցադրությունը, որը ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ։ Ֆիլմը կցուցադրվի նաև 21 նահանգների 32 մասնաճյուղերում»։ 5 ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ Լուսանկարները՝ հեղինակի