Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին պառկել է դատարանի միջանցքի հատակին

Հասարակություն
gaspari

Այս պահին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի միջանցքի հատակին պառկած է հասարակական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Դատական կարգադրիչները նրան, ինչպես նաև՝ Էդուարդ Գյոզալյանին, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար թույլ չտվեցին մտնել նիստերի դահլիճ։ Դատական կարգադրիչները Գասպարիին 3 րոպե ժամանակ են տվել՝ ոտքի կանգնելու համար, հակառակ դեպքում կհեռացնեն դատարանի շենքից։ Կարգադրիչները հենց այս պահին դատարանի շենքից դուրս հանեցին Գյոզալյանին, Գասպարին դեռ պառկած է։