Ախալքալաքցիներին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փոխհատուցում չի տալիս
armenian-community.ge Ախալքալաքի շրջանի Սուլդա, Դադեշ և Բոզալի գյուղերի 30-ից ավելի ընտանիք բողոքում են, որ 6 տարուց ավելի է ինչ նրանց հողերը օգտագործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, բայց փոխհատուցում չեն տալիս: Թորոյան Վարսենիկն Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի բնակիչ է: Նա ունի 18 հար հող, որը ընկնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման ճանապարհին, բայց նա չի ստացել փոխհատուցում, քանի որ իր սեփական հողատարածքները գրանցված են որպես պետական սեփականություն: Նրա խոսքով, երեք տարի առաջ, մարդիկ եկել են խոսել նրա հետ և ասել, որ մեկ շաբաթից փոխհատուցումը կստանան: «Մյուսները ստացել են, իսկ մեզ չեն տալիս: Մեզ համար առեղծված է, թե ինչպես է պատահել, որ մեր հողերը պետական սեփականություն են դարձել: Սա իմ հոր հողն է, որը կտակել է ինձ: Մենք ունենք առք ու վաճառքի փաստաթուղթը: Ես 6 տարի է այդ հողերը չեմ օգտագործում: Թող այդ վնասը նույնպես փոխհատուցեն, ես ինչքան շահույթ կորցրեցի 6 տարիների ընթացքում: Եթե այդպես շարունակվի ես թույլ չեմ տա, որ գնացքները անցնեն իմ հողերով», – դժգոհում է Վարսենիկ Թորոյանը: Ռուդիկ Հակոբյանը նույնպես վրդովված է, թե ինչպես պատահել, որ իր հողը գրանցվել է որպես պետական սեփականություն: Նա ունի 40 հար հող, որից 20-ը ընկել են երկաթուղու կառուցման ճանապարհին: Նրա հողատարածքը նույնպես գրանցված է որպես պետության սեփականություն: «Այդ օրը ես գյուղում չէի, ես չեմ լուսանկարվել իմ հողատարածքի հետ, նրանք ասում են, որ դուք չունեք լուսանկար հողատարածքի հետ և այդ պատճառով իմ հողերը գրանցել են որպես պետության սեփականություն: Բայց չէ որ ես ունեմ փաստաթղթեր: Այժմ ոչ-ոք չի բացատրում մեզ, թե ում դիմել կամ ինչ պետք է անել, որպեսզի վերադարձնենք մեր հողերը», -ասում է Ռուդիկ Հակոբյանը: Հստակեցնելու համար, թե ինչումն է խնդիրը այս և մյուս բողոքող մարդկանց, մենք զանգեցինք Էկոնոմիկայի և կայուն զարգացման Նախարարություն, որտեղ մեզ ասացին, որ նրանք կարող են պատասխանել մեր հարցերին միայն այն դեպքում, եթե մենք ասենք այդ մարդկանց ռեեստրի կոդերը: Սակայն, քանի որ այդ մարդիկ գույքի սեփականաշնորհման փաստաթուղթ չունեն, այդ կոդը նույնպես նրանք չունեն: Որպեսզի ինչ-որ կերպ պարզաբանենք իրավիճակը, մենք որոշ բողոքողների հետ միասին գնացինք պետական գույքի գործակալության ներկայացուցչի մոտ: Նա հրաժարվեց մեկնաբանությունից, սակայն նայեց բողոքողների բոլոր փաստաթղթերը և յուրաքանչյուրին անհատական բացատրեց հրաժարականի պատճառը: Վարսենիկ Թորոյանի մոտ հողի սեփականությունը հաստատող հիմնական փաստաթղթում, առք ու վաճառքի ակտի մեջ, բացակայում է երկրորդ կնիքը, այդ փաստաթուղթը համարվում է թերի, կեղծ ու այդ պատճառով գույքը չի հաստատվել և փոխհատուցումը մերժվել է: Վարսենիկը կարծում է, որ նրան պարզապես չեն ուզում տալ փոխհատուցում և կնիքի բացակայությունը միայն պատճառ է, և որ նա գիտի գյուղում մարդկանց, ովքեր առք ու վաճառքի մեկ կնիքով ստացել են փոխհատուցում: Ավելին՝ այստեղ