Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն՝ Ստամբուլում. հայերի ներկայության մասին տեղեկություն չկա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
160607063133_turkey_blast_624x351_reuters_nocredit

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնում՝ ավտոբուսի «Բայազեթ» կանգառի մոտ, ուր սովորաբար շատ զբոսաշրջիկներ են լինում, պայթյուն է եղել։

Նախնական տեղեկություններով՝ կան տուժողներ, սակայն հստակ թիվ դեռևս չի նշվում։

Այս մասին հաղորդում է ռուսական ԲիԲիՍին։

Վերջին շրջանում Թուրքիայում մի քանի պայթյուններ են գրանցվել, որոնք իշխանությունների կողմից որակվել են իբրև ահաբեկչություն։ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից  «Ա1+»-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք պայթյունի ժամանակ  հայեր եղել են տեղանքում: «Նման տեղեկություններ չկան»,-նշեց նա: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ թուրքական իշխանությունները ժամանակավորապես արգելել են դեպքի լուսաբանումը Թուրքիայի տարածքում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի արդյունքում զոհվել է 11, վիրավորվել 36 մարդ։