Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱրմենիաՆաուն» փակվեց

Հասարակություն
untitled

«ԱրմենիաՆաուն» այսօր վերջին անգամ դիմել է իր ընթեցողներին. «Շնորհակալություն 14 տարի շարունակ մեզ աշխատանքն իմաստալից դարձնելու համար: Այսօր, սակայն, մենք անում ենք մեր գործը վերջին անգամ»։ 2002-ի հուլիսին «ԱրմենիաՆաուն» հայտնվեց անսպասելի, մի ժամանակ, երբ առցանց լրատվամիջոցի հաստատման համար մեծ շանսեր չկային այն երկրում, որտեղ dial-up-ը լավագույն ինտերնետային կապն էր համարվում, և սոցիալական կայքերը դեռ հորիզոնում չէին նշմարվում: «Բրիտանացի լրագրող Թոնի Հալփինն ու ամերիկացի լրագրող Ջոն Հյուզը հիմնադրեցին «ԱրմենիաՆաուն»: Բայց այն վաղուց արդեն դարձել է հայկական, և մենք շնորհակալ ենք նրա մի մասը լինելու համար։ «ԱրմենիաՆաուն» ի սկզբանե որդեգրել էր լինել մի լրատվամիջոց, որը կլինի Հայաստանի մասին և որը կստեղծեն նրանք, ովքեր ապրում են Հայաստանում: Գոհացնող էր տեսնել, թե ինչպես էր այս ամբողջն իրականություն դառնում բազմաթիվ տաղանդավոր մարդկանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Վերջին տասնչորս տարիներին ավելի քան հարյուր լրագրողներ և ուսանողներ են մասնակցել «ԱրմենիաՆաուի» կյանքին տարբեր փուլերում։ Մենք նույնիսկ արտերկրից հյուրընկալել ենք ստաժորների։ Մեր հիմնական նպատակն էր պատրաստել ստույգ և արժանահավատ տեղեկատվություն։ Հույս ունենք, որ ծառայեցինք մեր նպատակին և ապահովեցինք տեղական լուրերը գլոբալ լսարանի համար»,- ասված է  վերջին խմբագրականում։