Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են մրցույթի 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները

Մշակույթ
komp-1

Հունիսի 9-ի ուշ երեկոյան պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած չորս մասնակիցների անունները։ Նրանք են` Բուն Հուա Լիեն (Սինգապուր), Տոսիֆումի Կանաի (Ճապոնիա),  Միրան Վոպոտիչ (Խորվաթիա), Ջուն-Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա)։ Երկրորդ փուլի ելույթները տեղի կունենան հունիսի 11-ին և հունիսի 13-ին։ Իսկ արդեն հունիսի 14-ին մրցույթի փակման գալա համերգին կհայտարարվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողի անունը։ Մրցութային բոլոր ելույթներին առցանց կարելի է հետևել http://akhic.am/ կայքում։ Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս իրադարձությունը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ «Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ