Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկյան համալսարանը՝ ՏՀՏ գործատուների միության անդամ

Հասարակություն
c08f33fb1d6e04762364759296efcda4

Հայաստանի առաջատար բարձրագույն կրթական հաստատությունները, որոնք պատրաստում են ՏՀՏ ոլորտի մասնագետներ, անդամակցում են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը։ Ոլորտի զարգացմանը նպաստող կարևոր այդ օղակին է միացել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը: «Մեր ծրագրերին և գաղափարներին վտահել են Հայաստանի առաջատար բուհերը։ Միասին մենք իրականացնելու ենք կրթական բազմաթիվ ծրագրեր, որոնք կնպաստեն այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ մասնագետներ պատրաստելուն», նշել է  ՏՀՏ ԳՄ տնօրեն Լիլիթ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ ՏՀՏԳՄ-ն իր գործունեության մասին ազդարարել է 2015 թվականի նոյեմբերին՝   նպատակ ունենալով երկրում գործող ՏՀՏ մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ դիտարկելու ոլորտի գործատուների իրավունքները և պաշտպանելու նրանց շահերը: Միությունը հնարավորություն կտա ամրապնդելու ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցելու ՏՀՏ ոլորտի և բիզնես միջավայրին վերաբերվող օրենսդրության՝ ոլորտի փոփոխվող պահանջներին համապատասխանեցմանը, նպաստելու փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը, ինչպես նաև խթանելու ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացմանն ու նոր կազմակերպությունների ստեղծմանը: Հիշեցնենք նաև, որՀայաստանի ամերիկյան համալսարանն այս օրերին տոնում էիր հիմնադրման 25-ամյակը։ Տոնական միջոցառումների շրջանակներումանցած շաբաթ տեղիունեցավ«Ձեռներեցություն և նորարարություն» խորագրով կոնֆերանսը, ինչպես նաև Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) բացումը:   Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միություն