Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինական մշակույթի օրեր՝ Հայաստանում (տեսանյութ)

Հասարակություն
naxarar

Հայաստանում արդեն 3-րդ անգամ կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր: Մշակութային օրերի շրջանակներում այսօր նախարարությունում  ստորագրվեց  «ՀՀ Մշակույթի նախարարության եւ Չինաստանի ժողովրդական հանրապետության մշակույթի նախարարության միջեւ 2017-2020 թթ մշակութային համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն: Չինաստանի մշակույթի օրերի բացման արարողությունը տեղի կունենա վաղը Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի եւ պարի երգի համույթը հանդես կգա «Իմ երազանքը» խորագիրը կրող համերգային ծրագրով: Համույթը հանդես կգա նաեւ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայաստանում կանցկացվի նաեւ «Չինական նրբագեղ ասեղնագործություն» խորագրով ցուցանահդեսը, որին կներկայացվի 40 աշխատանք: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարեւորում է երկու երկրների համագործակցությունը: Նրա խոսքերով՝ «Կոնֆուցիոզ»   կենտրոնին եկավ օժանդակելու չինական դպրոցը: « Դա արդեն լուրջ ներկայացում է մշակույթի, կրթության եւ գիտության ներկայությանը Հայաստանում»: