Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թեժ գիծը» 9 օրում ստացել է 1242 հեռախոսազանգ

Հասարակություն
qax

Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի»՝ +(374 11) 514-000 հեռախոսահամարով հունիսի 1-9-ը ստացվել է 1242 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից մեկօրյա կատարման ժամկետով փաստաթղթային ընթացք է ստացել 171-ը: Բնակիչների մնացած բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից տրամադրվել է նաև մասնագիտական խորհրդատվություն: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարը գործում են ամեն օր, ներառյալ շաբաթ  և կիրակի՝ ժամը 9:00-18:00-ն: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում աշխատանքային օրերին գործող թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 86 հեռախոսազանգ: Երևանի բնակիչների կողմից թեժ գծերով բարձրացվող բոլոր հարցերն ու դրանց պատասխանների ընթացքը մշտապես վերահսկվում են: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն