Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նկատում եմ ֆռռցնոցի» (տեսանյութ)

Քաղաքականություն
hrant-bagratyan

Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է Հարկային օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ «Հարկերի բարձրացում եմ նկատում՝  դիմելով ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին՝ ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նա մատնանշեց, օրինակ, բենզինի, ծխախոտի ակցիզը, նշելով, որ ոչ մի ուղղությամբ ցածրացում չկա. « Մանավանդ վերջերս կառավարության գործելակերպում միտում եմ նկատում՝ ֆռռցնոցի»։ Բացի այդ, ըստ Հ. Բագրատյանի, օրենքում փորձ է արվում ամրագրել, որ ԱԱՀ-ն գանձվելու է սահմանին. «Դա դառնալու է մաքսատուրք»։ Նա շեշտեց նաև, որ 6 ուղղությամբ հարկերի բարձրացում է առկա. «Կուզեի, որ ցույց տայիք թեկուզ մեկ ուղղությամբ ցածրացում։ Բացի այդ, որքա՞ն կլիներ բյուջեն, եթե այս հարկման մեխանիզմը կիրառվեր անցյալ տարվանից դիվիդենտների հարկման վերաբերյալ։ Դիվիդենտների հարկումն արդյո՞ք չի նշանակում, որ կրկնակի հարկում է կատարվում»,-հարցրեց պարոն Բագրատյանը։ «Եթե այս միջոցառումներն իրականացվեին 2015 թվականին, դրական ազդեցությունը եկամուտների վրա կլիներ 1,8 տոկոսի չափով։ Դիվիդենտների հարկման հետ կապված, իհարկե, կա տեսակետ, որ դա մեկ անգամ հարկված եկամուտն է։ Մեկ անգամ դա հարկվում է կորպորատիվ մակարդակում, մյուս անգամ կորպորատիվ մակարդակում հարկված շահույթն է։ Մեր կարծիքով, այնուամենայնիվ, դա կրկնակի հարկվածը չէ»,-պատասխանեց Վախթանգ Միրումյանը։ «Դուք ասում եք՝ քվեարկելու եք օրենսգիրք, որտեղ գրված է ԱԱՀ, բայց 451 մլրդ դրամից 200-ից ավելի մլրդ-ը մենք հարկելու ենք սահմանին։ Դա օրենքում գրված չի, դուք ասում եք, բայց մենք այդպես ենք անելու։ Ու դուք քվեարկելու եք դրա համար։ Սա անընդունելի է։ Այդպես պատասխանելն այստեղ ես չգիտեմ՝ ինչպես անվանել։ Դիվիդենտների մասով ասում եք այնուամենայնիվ...այնուամենայնիվ չի, դիվիդենտ հարկելը նշանակում է երկրորդ անգամ հարկել եկամուտը»,-հակադարձեց պատգամավորը։ Ավելին՝ տեսանյութով