A
A
Դրամահավաք Վաշինգտոնում՝ ի նպաստ սիրիահայերի (տեսանյութ)
Ամերիկայի Ձայն Վաշինգտոնի հայ համայնքը Սբ.Մարիամ հայկական եկեղեցում բարեգործական երեկո էր կազմակերպել, որից ստացված ամբողջ հասույթը Դամասկոսում Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու միջոցով փոխանցվելու է տեղի հայ համայնքին: Երեկոյի կազմակերպիչներից մեկի՝ Սիրիայում ծնված եւ ԱՄՆ-ում բնակվող Շողիկ Սահակյանի խոսքով, Սիրիայի տարածքում նոսրացող հայ համայնքը զգալի օգնության կարիք ունի. «Գումարները, որ պիտի հավաքենք այսօր, (Դամասկոսի) Սբ. Սարգիս եկեղեցու միջոցով փոխանցվելու են Սիրիայի որբանոցների հայ երեխաներին»: Երեկոյի ընթացքում ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքը կազմակերպել էր նաեւ բարեգործական խաղարկություն եւ համերգ, որի ընթացքում ներկաների առջեւ երգի կատարումներով հանդես եկավ Թուրքիայից մի քանի օրով Վաշինգտոն ժամանած երգիչ Բարտեր Գարյանը: