Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք տասնյակի հասնող գողություն. 2 անձ բերման է ենթարկվել

Հասարակություն
vo

Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայաողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 1992 թվականին ծնված Շահեն Գասպարյանին և մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 1986 թվականին ծնված Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:

Ձեռնարկված միջոցառումներով գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է: Իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունների բոլոր հանգամանքները պարզելու և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն