Ֆաբերժեի ձվերը հայտնաբերվել են. armtimes.com (տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ը առավոտյան հետաքրքրվել է, թե ովքե՞ր են ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի եւ գործարար Բարսեղ Բեգլարյանի տներից գողություն կատարողները, արդյո՞ք հայտնաբերվել է գողոնը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է, որ մեր հարցի պատասխանը կարող ենք գտնել ոստիկանության կայքում տեղադրված վերջին հաղորդագրությունում: Armtimes.com-ը գրել էր, որ հունիսի 7-ին գողություն է կատարվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առանձնատնից: Մեր տեղեկություններով, անհայտ անձինք, մուտք գործելով Զուրաբյանի առանձնատուն, իրենց հետ տարել են տանը եղած ոսկյա զարդերը: Ըստ նույն տեղեկությունների՝ այդ գողությունից հետո նույն անձինք մուտք են գործել նաեւ Զուրաբյանի առանձնատան հարեւանությամբ գտնվող հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի առանձնատուն, որտեղից եւս նրանք խոշոր գողություն են կատարել: «Հրապարակի» տեղեկություններով Բեգլարյանի տնից տարել են նաեւ Ֆաբերժեի 3 ձու: Ինչպես երեւում է ոստիկանության տարածած լուսանկարներից՝ այդ ձվերը հայտնաբերվել են: Ավելին՝ այստեղ