Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզվել է տան պատը. տունն ամբողջական փլուզման վտանգի տակ է

Պաշտոնական
pluzum

Հունիսի 15-ին, ժամը 14.21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ֆուրմանով թիվ 86 տան պատը փլուզվել է, առկա է հետագա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 13.06.2016թ. ժամը 18.30-ի սահմաններում ամբողջությամբ փլուզվել են Ֆուրմանով փողոցի թիվ 86 տան խոհանոցի փայտյա ծածքը և քարաշեն պատերը (մոտ 20 քմ), խիստ վթարային է դարձել նշված տան հյուրասենյակը (մոտ 18 քմ): Տունը քարաշեն է, փայտյա ծածքով (սեփականատեր Փ. Վ.) և բնակեցված չէ 1999 թվականից: Վթարային հատվածը պատկից է Ֆուրմանով փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2 տանը (սեփականատեր Ռ. Պ.), հետագա փլուզումը կարող է վտանգ ներկայացնել նշված տան կողապատերին: Տեղում բացատրական աշխատանքներ են տարվել փլուզված և վթարային հատվածներ մուտք չգործելու ուղղությամբ և սահմանազատվել են այդ հատվածները: