A
A
Փառատոն՝ նրբազգաց ունկնդրի համար (տեսանյութ)
«Ազգային պատկերասրահը բոլոր առումներով գողտրիկ փառատոն է՝ նրբազգաց ունկնդրի համար»,- ասում է հիմնադիր Մարիամ Շահինյանը: Կերպարվեստի և երաժշտության ներդաշնակում, լայն իմաստով ձայնի և գույնի համադրում: Հունիսի 18- ից հուլիսի 7-ը կանցնի «Ազգային պատկերասրահ» միջազգային 12-րդ փառատոնը, որն արդեն ձևավորել է իր ավանդույթները: Բացահայտել շնորհալի կատարողներին և բեմ տրամադրել, ստեղծել խաչմերուկներ երկրների, երաժիշտների միջև, հատուկ մոտեցում ցուցաբերել ծրագրի ընտրության հարցում, քանի-որ փառատոնի համերգներն իրենց շարունակությունն են ունենում մենահամերգային ֆորմատով: Փառատոնի բացման համերգը նվիրվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին։ Դիտեք նաև տեսանյութը