Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դաշնակցությունն անտեսել է մեզ». նաիրիտցիները շարժվում են Բաղրամյան 26

Հասարակություն
nairit-1

12. 00 «Նաիրիտ» գործարանի արդեն նախկին աշխատողները կառավարության շենքի մոտից երթ սկսեցին դեպի Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանի նստավայր։ «Ա1+»-ին նրանք ասացին, որ գործարանի վերագործարկման վերբերյալ դիմել են ԱԺ բոլոր խմբակցություններին, արձագանքել է ՀԱԿ-ը, «Ալյանս»-ի նախագահ Տիգրան Ուրիխանյանը, որոնք խոստացել են Բաղրամյան պողոտայում միանալ նրանց, լսել առաջարկությունները և միասնական պլան մշակել։ Նաիրիտցիները հատուկ ընդգծում են, որ Դաշնակցությունը թեև ժամանակին շատ ակտիվ էր «Նաիրիտի» հարցով, այսօր լրիվ իրենց անտեսել է։ Երթն ուղեկցում են ոստիկանները։ Ակցիա՝ կառավարության շենքի մոտ. կնոջը տեղափոխեցին հիվանդանոց 11. 33 Այսօր՝ Կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի մոտ են հավաքվել «Նաիրիտի» աշխատակիցները, Դալմայի այգիների սեփականատերերը, հաշմանդամ օդաչուները՝ իրենց բողոքներով։ Բողոքի ակցիա է անցկացնում նաև մի կին՝ Էմմա Ղազարյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կապանից է , 5 տարի առաջ որդուն տարել են տնից, ու վերջինս անհայտ կորել է։ Հանկարծ կնոջ ինքազգացողությունը կտրուկ վատացավ։ Շտապ օգնությունը նրան տեղափոխեց հիվանդանոց։