Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմերիկա» ազգագրական խումբը Երևանում է (տեսանյութ)

Մշակույթ
ruzan

«Առանց մշակութային համատեղ ծրագրերի և փոխայցերի` ժողովուրդների մեջ անկեղծ բարեկամություն ձևավորվել չի կարող»,- ասում է Հայաստանում Բուլղարիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գեորգի Կարաստամատովը: Հայ-բուլղարական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում, Էջմիածնի «Մատենադարան» համերգասրահում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ «Անգել Մանոլով» ակադեմիական երգչախմբի և «Չեմերիկա» ազգագրական խմբի ելույթը՝ միջազգային մրցույթների դափնեկիր Դարենա Պոպովայի ղեկավարությամբ:  Ակադեմիական երգչախումբը, որ կրում է իր հիմնադրի` Անգել Մանոլովի անունը, ավելի քան 80 տարվա պատմություն ունի: «Չեմերիկան» նույնպես արժանի կենսագրություն ունեցող երգչախումբ է: Սակայն, Դարենա Պոպովայի խոսքով, մշտապես մասնակցում են փառատոնների ու մրցույթների, քանի որ սրանք հրաշալի առիթներ են, թե ծանոթանալու այլ երկրների երգչախմբային արվեստին, թե իրենց ժառանգությանը ծանոթացնելու: «Հայ ընկերներ ունեցել եմ, սակայն հայ կոմպոզիտորներից, ցավոք, միայն Արամ Խաչատրյան գիտեմ: Մենք նաև հոգևոր երգեր ենք կատարում, և ափսոսում եմ, որ միայն այսօր տեղեկացա Կոմիտասի մասին: Ի դեպ, մեր երգչախմբի կազմում մի հայ կատարող ունենք»,- ուրախությամբ մեզ տեղեկացրեց տիկին Դարենան։   Ավելին՝ տեսանյութով