Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհին տրակտորը շրջվել է. կան տուժածներ

Պաշտոնական
AIN1

Հունիսի 25-ին, ժամը 05.20-ին տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Բելառուս մակնիշի (առանց պետհամարանիշի) տրակտորը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Փ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 20 մ), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝  1984 թ. ծնված Մ. Ս.-ը և 1981 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները Գ. Փ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: