Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը Ադրբեջանի դաժանությունները ներկայացրել է ՄԱԿ

Պաշտոնական
mip-3

Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի դաժանությունները Հունիսի 27-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել էՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայիգրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիին: Ա. Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրելապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում ԱրցախիՀանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքներիհիմնարար խախտումները, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտածդաժանությունների կոնկրետ օրինակները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգությամբ հայերի նկատմամբատելություն եւ բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունըկործանարար է միջազգային քաղաքակակիրթ ողջ իրավապաշտպան համակարգի համար: Այդքաղաքականությունն Ադրբեջանում խրախուսվում է պետական մակարդակով: Ա. Թաթոյանըկարեւորել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակությանկազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը մարդու իրավունքներին առնչվողմիջազգային մակարդակի հանդիպումներին ու քննարկումներին: Հանդիպման ընթացքումարձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացածպարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարողճանաչել: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպեսկանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեությանարդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանանհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմիցկանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ: Նշվել է այդ առումով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ լրատվության միջոցների հետ համագործակցության կարեւորությունը: Ընգծվել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը խորհրդարանի, դատական իշխանության մարմինների եւ մյուս գործընկերների հետ: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ