Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում խոշտանգումների հարցը քննարկվել է Պատրիս Ժիլբերի հետ

Պաշտոնական

Հունիսի 29-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ազատությունից զրկման վայրերում խոշտանգմանեւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի կանխարգելման, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմանները բարելավելու, այդ նպատակով պետության կողմից տարվող քաղականության բարեփոխմանը նպաստելու, ինչպես նաեւ այդ հարցերում Մարդու իրավունքներիպաշտպանի դերի հետ կապված հարցեր: Ա.Թաթոյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցելու ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելմանենթակոմիտեի հետ՝ այդ կազմակերպությունների կողմից մշակված չափանիշներին համապատասխան զեկույցներ կազմելու, այդ զեկույցներում տեղ գտած առաջարկություններիիրագործմանը նպաստելու ուղղությամբ: Ընգծվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման եւ անկախության երաշխիքների հետագա ամրապնդման անհրաժեշտությունն օրենսդրական մակարդակում եւ գործնականում: Կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը Խոշտանգումների դեմ կոմիտեի նիստերին, ինչպես նաեւ զեկույցների կազմման աշխատանքներին: Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ ընդհանրապես ազատությունից զրկմանվայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործունենության ընթացքումքաղաքացիական հասարության կազմակերպությունների, ինչպես նաեւ զանգվածայինլրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությունը:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ