Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ՄԻՊ-ը Բելգիայում հանդիպել է մի շարք պաշտոնյաների հետ

Պաշտոնական
fec6d29914cb060fa64e1cc1ab22f20b

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 26-ից աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում։ Ռ.Մելիքյանը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆլամանդական օմբուդսմեն Բարթ Վիկերսի (հունիսի 28-ին) և ֆրանսախոս համայնքի ու Վալոնիայի օմբուդսմեն Մարկ Բերտրանի հետ (հունիսի 29-ին)։ Բելգիայի երկու հիմնական մարզերը ևլեզվական համայնքները ներկայացնող օմբուդսմենների հետ հանդիպումների ընթացքում Ռ.Մելիքյանը նշել է, որ Օմբուդսմենի ինստիտուտը, լինելով սահմանադրական նոր կառույց, ունենալով ընգծված ապաքաղաքական բնույթ, օժտված է մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման, դրանց խախտումների կանխարգելման և արդյունավետ վերացման, առհասարակ՝ հանրային արժեքների հավասարակշռման լայն գործիքակազմով ու մեծ ներուժով, որը կարող էլիարժեքորեն կենսագործվել միայն քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ սերտփոխգործակցության պայմաններում։ Արցախի օմբուդսմենը բելգիացի գործընկերներին համառոտ ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի արցախյան ինստիտուտի կայացման ուղին, իրավական վիճակը, առաջնահերթությունները, պաշտպանի և աշխատակազմի առջև կանգնածխնդիրները։ Ֆլամանդական օմբուդսմենը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի փորձը,հատկապես կարևորել է օմբուդսմենի միջնորդական ու հաշտարար գործառույթը, ինչպես նաևհանրային իշխանության լիազորությունների ու վարչական ընթացակարգերի մասին «թեժ գծի»միջոցով քաղաքացիներին իրազեկելու համակարգը։ Հանդիպումների վերջում Արցախի օմբուդսմենը ընդգծել է գործընկերների միջև շփումներհաստատելու և պահպանելու կարևորությունը՝ կուտակված դրական փորձի փոխանակման և տեղայնացման նպատակով։ Ռ.Մելիքյանը մասնավորապես նշել է, որ իր աշխատակազմին հանձնարարելու է ուսումնասիրել «թեժ գծի» կազմակերպման ֆլամանդական մոդելը՝ Արցախում դրա ներդրման հնարավորությունը գնահատելու նպատակով։ Եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներին Արցախի օմբուդսմենին ուղեկցել են Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, հանձնախմբի աշխատակիցներՊետո Դեմիրճյանը, Հեղինե Էվինյանը և Աշխեն Ֆիքսովան։ 29.06.2016թ.