Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները

Պաշտոնական
default-3

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Էդգար Չաղլյանի մահվան հանգամանքները։ 2016 թվականի հունիսի 29-ին ահազանգ է ստացվել առ այն, որ  նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Վրեժի Չաղլյանը Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական տարածքում գտնվող ջրավազանում լողալիս խեղդվել է: Նախնական տվյալներով՝  2016 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Է.Չաղլյանը երկու ծառայակիցների հետ ինքնակամ լքել է զորամասի տարածքը և գնացել նշված ջրավազան՝ լողալու: Պարզվել է, որ Է.Չաղլյանը ջրավազան ջուր լցնող խողովակի վրայից ցատկել է ջուրը, սուզվել, սակայն չկարողանալով լողալ՝ խեղդվել է: Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին