Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խարույկ, իշուկներ. Վարդավառի նախատոնակը նշվեց մեծ շուքով (տեսանյութ)

Հասարակություն
nkar-1

Պարային խմբեր, երգ ու պար, բարձր տրամադրություն. երկրորդ տարին է՝ Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ անցկացվում է Վարդավառի նախատոնակը։ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նշեց. «Մենք որոշեցինք նախատոնակ անել. սա Վարդավառի ազգային մասն է։ Կարծում եմ՝ սա էլ, ինչպես Բարեկենդանը, կդառնա Երևանի հերթական տոներից մեկը»։ nkar 4«Շատ լավ տրամադրություն ունենք։ Սա մեր ամենասիրած տոներից մեկն է»,-ասաց մասնակիցներից Աննա Ստեփանյանը։ «Տոնում ենք ավանդական ձևով, ինչպես նախկինում նշել են մեր մեծերը»,-շեշտեց Հռիփսիմե Գալստյանն, ով իշուկի վրա էր մասնակցում տոնին։ Վարդավառի նախատոնակի մի քանի հարյուր մասնակիցները երթով հասան Մանկական զբոսայգի, որտեղ տեղի ունեցավ հիմնական արարողությունը։ Տղաները պատրաստում էին խարույկը, աղջիկները՝ ցորենի հասկերից պսակներ հյուսում։ Այդ ընթացքում պարային խմբերն ապահովում էին բարձր տրամադրությունը։ Մասնակիցներից մի քանիսի մոտ զամբյուղներ էին՝ զարդարված խնձորով, վարունգով և վարդերով։ «Յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը։ Խնձորը կնոջ խորհրդանիշն է, վարունգը՝ տղամարդու, և այդ ամենը գեղեցիկ զարդարելու համար վարդեր, վարդաջուր է պետք»,-բացատրեց «Արարատ» երիտասարդաց միության ներկայացուցիչ Տաթև Զախարյանը։ nkar 5Ավելի ուշ վառվեց խարույկը, որի վրա խորովվեցին խնձորները։