A
A
Իրկուտսկում կործանված ԱԻՆ ինքնաթիռի սև արկղերից մեկը գտնվել է
Ուրբաթ օրը Իրկուտսկում ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի կործանման պատճառը եղել են անտառների հրդեհները: Այսօր ինքնաթիռի տասը հոգանոց անձնակազմի մոխրացած մարմինները հայտնաբերվել են. այս մասին հայտնում է newsru.com-ը; Հայտնաբերվել է նաև չորս սև արկղերից մեկը: Ինքնաթիռը, որ օդ էր բարձրացել հրդեհները մարելու համար, ըստ վերլուծությունների, վատ տեսանելիության պատճառով հարվածել է բլրի գագաթին ու կործանվել, ինչից էլ նոր հրդեհներ են բռնկվել: Իրկուտսկում եռօրյա սուգ է հայտարարվել: