Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին ջուր կմատակարարվի

Հասարակություն
e9f50097f59059659b674f549ac4e21decfb7e40

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված ազգային սիրված տոներից Վարդավառի համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել են «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթով: 44932b2a7127229efa6048b0891ce6954a5d4ce4 Մեքենաների շարասյունը լվացել և մաքրել է մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու Հանրապետության հրապարակի տարածքը: Ի դեպ, ողջ օրվա ընթացքում «Սանիթեքի» մեքենաները կշրջեն նաև վարչական շրջանների բակերում, փողոցներում`անհրաժեշտ ծավալի ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: 23ea316ccf13793c18b8e393377ea70d5b3b579c Հիշեցնենք նաև, որ այսօր Վարդավառին նվիրված բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն