Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերին Լարսում ստեղծվել է 2 վրանային ավան` 70 մարդու համար

Պաշտոնական
19116_b

Հուլիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 260 դեպքի: Նախարարին զեկուցվեց հունիսի 30-ից հուլիսի 1-ը 6 հատուկ չվերթներով ՀՀ 289 քաղաքացու ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով Հայաստան տեղափոխման մասին: Վ. Գաբրիելյանը նշեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այդ օրերին շուրջօրյա հերթապահություն են իրականացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման խումբը, բժշկական ծառայության, հոգեբանական ծառայության և լրատվական ծառայության ներկայացուցիչները: Այս պահին ճանապարհը փակ է, Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա, Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզված է, սահմանային անցակետում են դեռևս 120 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա: Վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: