Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. հրամանատարական հավաքներ են ացկացվել

Պաշտոնական
LXH-PN-logo

Համաձայն ՊԲ-ի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ գումարտակների և դիվիզիոնի հրամանատարների և նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ հունիսի 28-ից հուլիսի 2-ը ընկած ժամանակահատվածում անց են կացվել հրամանատարական հավաքներ: Կարևորելով նշված օղակի սպայակազմի դերը՝ վերջիններիս հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են մարտի նախապատրաստման և վարման, համակողմանի ապահովման, ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին: Դասախոսությունների, սեմինար, գործնական, ցուցադրական ու ստոգողական պարապմունքների և խմբային վարժանքների տեսքով անցկացված հրամանատարական հավաքների ընթացքում հաշվի են առնվել նաև ապրիլյան դիմակայության դասերը, որոնցից կարճ ժամկետներում կատարվել են հապատասխան հետևություններ և քայլեր ձեռնարկվել արձանագրված բացթողումներից հետագայում խուսափելու համար: ԼՂՀ ՊՆ