A
A
Կամերային երաժշտական թատրոնում կրքերը թեժ են. փոխադարձ մեղադրանքներ (տեսանյութ)
Պետական կամերային երաժշտական թատրոնում կրքերը թեժ են: Մի քանի աշխատակիցների հեռացումը, հետո էլ գեղարվեստական խորհրդի հրաժարականը՝ դարձել են քննարկումների առիթ: Նախկին աշխատակիցները մեղադրում են տնօրենին, որը պարտքերը փակում է թատրոնի հաշվին: Տնօրեն Վարդան Գրիգորյանն այս մեղադրանքները չի ընդունում՝ ասելով աշխատանքից ազատել է այն աշխատակիցներին, որոնք իրենց պարտականությունները չէին կատարում: Վարդան Գրիգորյանի պնդմամբ, թատրոնի ամողջ գումարային ֆոնդը, չպետք է ծախսվի ներկայացուների վրա: Նա նաեւ շենքային պայմանների մասին է մտածում: Դիտեք տեսանյութը