A
A
Ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատեւ տեսակցություն
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չի տրամադրվում երկարատեւ տեսակցություն: Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցելդատապարտյալի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկել ազատազրկման վայրի վարչակազմի հետ: Դրանից բացի,Պաշտպանի ներկայացուցչի կողմից ուսումնասիրվել է ցմահ դատապարտյալի տեսակցությունների հաշվառմանքարտը: Պարզվել է, որ վերջին անգամ դիմումատուին երկարատեւ տեսակցություն տրամադրվել է նախորդ տարվամարտ ամսին: Արդյունքում, դատապարտյալին նախատեսվել է տրամադրել երկարատեւ տեսակցություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ