A
A
Ձերբակալված անձի խնամքի տակ գտնվող եղբայրներին հանձնել են մորը
Հուլիսի 7-ին, ժամը 15.37-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների պետից տեղեկատվություն է ստացվել, որ դատարանում որոշում է կայացվել քաղաքացու ձերբակալման վերաբերյալ: Վերջինիս խնամակալության տակ գտնվող (9 տ և 12 տ) երեխաներին Գյումրի քաղաք տեղափոխելու և հոգեբանական աջակցության համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Մ. Մ.-ի (2005 թ. ծնված) և Ն. Մ.-ի (2007 թ. ծնված) հետ անցկացրել է հոգեբանական զրույց: Երեխաները հանձնվել են մոր խնամքին: