Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորցի բժիշկները երկարացրին Սիրան մայրիկի կյանքը

Հասարակություն
hospital

Առողջապահության Մեծարգո նախարար, պարոն Արմեն Մուրադյան, Շնորհակալ ենք ձեր գերատեսչության Վանաձորի բժշկական կենտրոն ՓԲԸ-ում, ի թիվս այլ հոգատար բժիշկներից,  հատկապես  բժիշկ թերապեվտ Անահիտ Թամրազյանից ու բժիշկ սրտաբան Կարինե Աղաբաբյանից, որոնց մարդկային ու հոգատար, մասնագիտական բարձր հատկանիշների շնորհիվ, ճշմարտացի ախտորոշման ու բուժման միջոցով երկարացրեցին մեր ազգի ևս մի մեծի, մորեղբորս կնոջ՝ Սիրան Հովհաննիսյանի, մեզ համար թանկ ու հարազատ կյանքը: Մորեղբորս դուստրը՝ Կարինեն, Այրում քաղաքից Վանաձոր հասցրեց մորը՝ մի ակնկալիքով, որ վերջապես նրան տանջող ցավը ճիշտ ախտորոշեն ու բուժեն, որ նա իր բարի ու կյանք տեսած մարդու բարձունքներից դրական ու արժանի խորհուրդներ տա ոչ միայն իր բազում զավակներին, այլև մեզ: Այսօր Սիրան մայրիկը մեր կողքին է: Եվ հիմա մենք ենք ձեզ մաղթում քաջ առողջություն, հարգելի բժիշկներ, որ միշտ լինեք մարդկանց կողքին ու հիվանդներ չունենաք: Այսպիսին պիտի լինեն բոլորը: Երախտապարտ ու շնորհակալ ենք ձեզ: Շատերի անունից՝ Վարդան Գրիգորյան: