Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսական համագործակցության հարցեր՝ վրացական կողմի հետ

Պաշտոնական
kar-1

Այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում, ՀՀ փոխվարչապետը կարևորել է հայ-վրացական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը և այս համատեքստում հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը՝ ուղղված մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-վրացական երկկողմ համագործակցության մեջ առանձնակի կարևորություն ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը, և խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ Հայաստանն ու Վրաստանը կարող են նոր լիցք հաղորդել մեր երկու երկրների գործընկերային հարաբերություններին: Հանդիպման ավարտին Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել ՀՀ փոխվարչապետին ընդունելության և երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերի համար: ՀՀ կառավարություն