A
A
Լոնդոնի հայկական վարժարանը տոնեց Վերջին զանգը
Լոնդոնի Գևորգ Թահթայան Ազգային կիրակնօրյա վարժարանում շրջանավարտները տոնեցին իրենց Վերջին զանգը։
Վարժարանի արդեն նախկին սաները թումանյանական հումորային մոտեցմամբ, եռագույնով, քոչարիով, զինվորների փառքը հիշելով, հպարտությամբ ու հայրենասիրությամբ հուլիսի 10-ին հրաժեշտ տվեցին վարժարանին։
Արդեն ավանդույթ դարձած «Տարվա լավագույն շրջանավարտ» գավաթը փոխանցվեց Լոնդոնում ծնված-մեծացած Սիփան Դրո Պետրոսյանին։
Վերջինս իր խոսքում ձևափոխեց զորավար Վարդան Մամիկոնյանի ճառը. «Եղբայնե՜ր, քույրիկնե՜ր, հայրենիի հետ անգլերեն մի՛ խառնեք... մենք կխոսե՛նք, կխոսե՛նք հայերեն, քանի, որ օտարների մոտ պետք է բամբասենք հայերեն...Մենք վերջացրեցինք այդ տարեկան քննումներից, բայց մենք խոստանում ենք պահե՛լ, պահպանե՛լ մեր գիտելիքները` մեր Մայրենի լեզուն»:
