Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբաս Քիառոսթամիի «Ճանապարհ»-ը՝ «Դալան»-ում

Հասարակություն
IMG_20160712_150200-442x265-1

Հուլիսի 12-ին «Դալան» պատկերասրահում բացվեց  պարսիկ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Ճանապարհ» խորագրով՝ նվիրված ռեժիսորի հիշատակին: Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը հիշում է՝  այս ցուցահանդեսն առաջին անգամ բացվել էր 2005 թվականին, երբ Քիառոսթամին առաջին անգամ եկել էր «Ոսկե ծիրան» փառատոնին.   «Մենք շատ մտերմացանք, շրջեցինք Հայաստանով, Փարաջանովի հետ կապված տեղերով և ստացվեց այնպես, որ նա վերջում ցուցահանդեսը  նվիրեց ինձ և  մեր թանգարանին»,- նշեց Զավեն Սարգսյանը: Զավեն Սարգսյանի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի լուսանկարներից միայն մեկ աշխատանք  է, որը մշտապես կա Փարաջանովի թանգարանի ցուցասրահում, մնացածը պահված են՝ տեղ չլինելու պատճառով: «Աբաս Քիառոսթամին շատ մեծ ռեժիսոր էր և  շատ  սուր աչք ուներ, որն էլ երևում է իր նկարած լուսանկարներում։ Սա իր հայացքն է: Հիմա նա չկա և մենք իր աչքերով նայում ենք բնությանը»,- ներկայացնում է Զավեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ 2005-ին Աբբաս Քիառոստամին «Ոսկե ծիրան» երևանյան  կինոփառատոնում  արժանացել էր «Փարաջանովյան թալեր» մրցանակի՝ համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար: IMG_20160712_145740